211652_close_icon
views-count46863 դիտում article-date 14:47 31-10-2020

«Թողեք, հեռացեք, հակառակ դեպքում՝ զոռով հանելու ենք ձեզ». «Մարտի մեկի գործով» արդարացում. aravot.am

Նախորդ օրը ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը Ասլան Ավետիսյանի վերաբերյալ հրապարակեց որոշումը եւ բեկանեց նրա նկատմամբ 2008թ. հուլիսի 16-ի առաջին ատյանի դատարանի դատավճիռը եւ այն անփոփոխ թողնելու մասին վերաքննիչ քրեական դատարանի 11.09.2020թ.-ի որոշումը եւ Ասլան Ավետիսյանին ճանաչելով անմեղ, արդարացրեց: Ասլան Ավետիսյանը մեղադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 4-րդ մասով` զանգվածային անկարգությունների, որը հայտնի է «Մարտի 1-ի գործ» անվամբ: Ասլանի տղան էլ օրերս մարտական գործողությունների ժամանակ վիրավորվել է: Թիվ ԵԿԴ/0100/01/08 քրեական գործով կայացված դատական ակտերի դեմ՝ հիմնարար իրավունքի խախտման հիմքով վճռաբեկ բողոք էր ներկայացրել Ասլան Ավետիսյանի պաշտպանը` փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը: «[url=https://www.aravot.am/2020/10/31/1147809/?fbclid=IwAR3jit3SyhI61qkNGf4UUHgtnqqoxL3tuVcfvRovWtgCJK4GFaqJp4HsUYs]Առավոտի[/url]» հետ հեռավար զրույցի ժամանակ փաստաբանը հիշեցրեց, որ նախաքննության մարմնի կողմից 2008 թվականի մարտի 2-ին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է թիվ 62202608 քրեական գործը: Ա. Ավետիսյանը 2008 թվականի մարտի 7-ին ձերբակալվել է, 2008 թվականի մարտի 8-ին ներգրավվել է որպես մեղադրյալ, եւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով: 2008 թվականի մարտի 8-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչ Վ.Հարությունյանը Ա. Ավետիսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացրել Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան: Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը, եւ մերժվել է Ա. Ավետիսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու՝ պաշտպան Հ. Մնացականյանի միջնորդությունը: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2020/10/31/1147809/?fbclid=IwAR3jit3SyhI61qkNGf4UUHgtnqqoxL3tuVcfvRovWtgCJK4GFaqJp4HsUYs]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր