211652_close_icon
views-count63099 դիտում article-date 22:44 28-10-2020

Փաշինյանը հաստատել է, որ Արցախի հետ Հայաստանի սահմանին ռուս սահմանապահներ են տեղակայված

[url=https://news.am/arm/news/610343.html?fbclid=IwAR1aWXX_2bLNY4YODCdaNeOMiwttDeU_CRiuP_ZUuKMrUWggiy9CKKMd7bw]News.am[/url]-ը գրում է. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ Արցախի հետ Հայաստանի սահմանին ռուս սահմանապահներ են տեղակայված, բայց բացատրել է, որ դրանում ոչ մի արտառոց բան չկա՝ ՌԴ զինվորականները նախկինում եւս կանգնած էին Իրանի եւ Թուրքիայի հետ հանրապետության սահմաններին, իսկ հարավում սրման հետ կապված՝ նաեւ այնտեղ։ Իսպանական EFE գործակալության լրագրող Պաբլո Գոնսալեսը Հայաստանի վարչապետին խնդրել է մեկնաբանել սոցիալական ցանցերում հայտնված իբր ռուս զինվորների լուսանկարները Ղարաբաղի տարածաշրջանում: «Սա բոլորովին նորություն չէ: Ռուս սահմանապահները կանգնած են Թուրքիայի եւ Իրանի հետ Հայաստանի սահմանին: Այսինքն, ինչպես միշտ է եղել: Եւ այժմ, իրադարձությունների վերջին զարգացման արդյունքում ռուս սահմանապահները տեղակայված են նաեւ Հայաստանի հարավարեւելյան եւ հարավարեւմտյան սահմաններին: Այսինքն, դրանում, ըստ էության, ոչ մի նորություն չկա»,- պատասխանել է Փաշինյանը: ՀՀ կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը «ՌԻԱ Նովոստի»-ին հաստատել է, որ հարցազրույցը ձայնագրվել է հոկտեմբերի 20-ին: EFE-ի կողմից հրապարակված հարցազրույցի վերջնական տարբերակում այս հատվածը ներառված չի եղել, բայց Գոնսալեսը դա ցույց է տվել «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակցին: Լրագրողը նաեւ Twitter-ի իր էջում տեղադրել է ՀՀ վարչապետի այս մեջբերումները:

Նմանատիպ նյութեր