405437 դիտում
17:14 28-10-2020
Զոհված զինծառայողի կինը ծննդաբերելուց հետո շտապել է ամուսնու հուղարկավորությանը, բայց ավտովթարից մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հանուն հայրենիքի նահատակված սիսիանցի Վահե Քարամյանի կինը` Շուշանը, երրորդ երեխային ծննդաբերելուց եւ Սիսիան վերադարձի ճանապարհին ավտովթարի հետեւանքով մահացել է։
Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/10/28/tragedy/3429302?__cf_chl_jschl_tk__=5d805457e9961644f6dc78d7b04c6ddeeddbfe70-1603885470-0-AcnkCf8rkDiUE7VXE60AE4Cm2xDCewT3WBDQjiXCTHIeGJ6nSK-1_YfBfuirnLukuvuR0R6B-s881lQfd4tNIAj8x8jZUabsW7RU3vdvIwMmCbIk-1cBUwohcjIEJ2q5Oi5GHZNpQl6KvX3pHtPnsoahAobV03S9YP36d4ocTQ-cS5OUosd2C_EMaN2ertggzMkFJ5TFphb02j5rYs9dfdBJox4tieLQiTW0H167IyxZyGmQIkIBG1o8YIQQ8bfM0teh8igJ1_L9HQhTLun40_eRX8ygX1TduSBKYsOiRK2y7K3GWN2YzkbsEcXDH9V7N7Lc3Rz4mJxJePFDRbQo3iJnrnq4Rwd_LtK2PpHTzD1mxDOZ9IX7SfCQFR4QpyElLw]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասել է Վահեի հորեղբայրը՝ Սամվել Քարամյանը։
«Վահեն Սիսիանից էր, զոհվել է հոկտեմբերի 19-ին, իսկ Շուշանը երեխային ունեցավ հոկտեմբերի 15-ին։ Երեւի Շուշանի ապրումներից էր, որ երեխան շուտ ծնվեց՝ յոթ ամսական։ Վահեն խաղաղապահ զորքերում պայմանագրային սերժանտ էր։ Պատերազմի առաջին օրվանից առաջնագծում էր»,- ասել է Վահեի հորեղբայրը։
Նրա խոսքով՝ Շուշանի ծնողներն ու եղբայրը եկել էին Երեւան, որպեսզի աղջկան տանեն ամուսնու հուղարկավորությանը, բայց Սիսիանի ճանապարհին տեղի է ունեցել վթարը։
«Ծնողները եւ եղբայրը փրկվել են, եղբոր գլուխն էր վնասվել, վիրահատել են։ Միայն Շուշանն է մահացել։ Նորածինը Երեւանում է, հիվանդանոցում, բժիշկներն ասում են լավ է։ Իմ տղան էլ տարիուկես առաջ զոհվեց մարտական դիրքում։ Վահես ու Շուշանս շատ էին ուզում, որ իրենց երեխային կնքեինք իմ տղայի՝ Հայկի անունով։ Բայց չհասցրեցին։ Վահեն մինչեւ զոհվելն էլ, երբ իմացել էր, որ ծնվել է, ասել էր անունը Հայկ ենք դնելու։ Բայց մեր նորածինը առայժմ ծննդյան վկայական չունի։ Տատիկն ու պապիկը ինչպես որոշեն, այդպես էլ կլինի»,- ասել է Սամվել Քարամյանը։
Շուշանն ու Վահեն հուղարկավորվել են նույն օրը՝ կողք կողքի։
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/10/23/1168491/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը, հոկտեմբերի 23-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Renault մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի 171 կմ հատվածում, դեպի Սիսիան ընթաալիս, դեռես անհայտ հանգամանքներում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել։
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, 1 հոգի տեղափոխվել էր Սիսիանի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։
Ժամանել էր նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննական վարչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արիս Գրիգորյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում։
[color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
15135 դիտում
20:40 10-01-2015
23-ամյա կինը տեղեկացել է հղիության մասին ծննդաբերելուց մեկ ժամ առաջ
2703 դիտում
21:45 15-12-2015
Սեյրան Օհանյանը ներկա է գտնվել զոհված ժամկետային զինծառայողի հուղարկավորությանը