211652_close_icon
views-count3871 դիտում article-date 16:40 28-10-2020

Մահացել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ, վաստակավոր իրավաբան Դավիթ Ավետիսյանը

Երևանում այսօր՝ հոկտեմբերի 28–ին մահացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբան, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ Դավիթ Ավետիսյանը։ Նախնական տեղեկություններով՝ մահվան պատճառը կորոնավիրուսային հիվանդությունն է։ Նա թոռը՝ Դավիթ Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է պապիկի հետ համատեղ լուսանկար և գրառում արել. «Հավերժ կսիրեմ քեզ, հանգչիր խաղաղությամբ իմ սիրելի պապիկ»։ Հիշեցնենք, որ նրա որդին՝ Վահրամ Ավետիսյանը,վերջերս կառավարության կողմից առաջադրվել էր ՍԴ դատավորի թեկանծու, սակայն ավելի ուշ հանել էր թեկնածությունը: Ծնվել է 1951 թվականին Ապարանի շրջանի Զովունի գյուղում։ 1978 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։ 1985 թվականից մինչև 1989 թվականը հեռակայել է Տաշքենդի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ասպիրանտուրայում։ 1974 թվականից մինչև 1978 թվականը հանդիսասցել է ՀԼԿԵՄ Նաիրիի շրջկոմի առաջին քարտուղար։ 1980 թվականից մինչև 1982 թվականն աշխատել է ՀԿԿ Նաիրիի շրջկոմի բաժնի վարիչ։ 1982 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է Նաիրիի շրջանի ժողդատարանի դատավոր։ 1991 թվականից մինչև 1998 թվականը հանդիսացել է ՀՀ Գերագույն դատարանի անդամ։ 1998 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր։ 2008 –2016թթ. ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնը: 1998 թվականից մինչև 2005 թվականն եղել է Արդարադատության խորհրդի անդամ: 2003 թվականից մինչև 2008 թվականը հանդիսացել է ՀՀ դատավորների միության փոխնախագահ: Ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և դոցենտի կոչում: Հեղինակ է 5 մենագրությունների և գիտական 12 հոդվածների: ՀՀ Նախագահի կողմից Դավիթ Ավետիսյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում: 2013 թվականի հունիսի 29-ին ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

Նմանատիպ նյութեր