Սերժ Սարգսյանի հրամանագրով Սերժիկ Ավետիսյանը նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 9-ին ստորագրել է հրամանագիր՝ Սերժիկ Ավետիսյանին ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ նշանակելու մասին, տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Նախագահի հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 150-րդ հոդվածը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2016 թվականի սեպտեմբերի 2-ի ԱԽ-18-Ո-14 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` որոշում եմ.
Սերժիկ Ավետիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ՝ դադարեցնելով նրա՝ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի լիազորությունները»: