211652_close_icon
views-count24653 դիտում article-date 09:51 28-10-2020

Ադրբեջանաթուրքական դաշինքը հարվածում է Իրանի անվտանգության համակարգին․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ստեղծված իրողություններում, երբ համաշխարհային հանրությունն արդեն լավ է պատկերացնում, թե ինչ է կատարվում Արցախի շուրջ, որ պետություններն են ահաբեկիչների ներգրավմամբ սանձազերծել պատերազմը, ինչը քննադատության մեծ ալիք է բարձրացրել թուրքական երկու պետությունների գործողությունների վերաբերյալ, հարևան երկրից զենք գնելու վերաբերյալ Ալիևի հայտարարությունն ուղիղ և լուրջ հարված է Իրանի միջազգային վարկանիշին: Թուրքիան Ադրբեջանի բերանով սա անում է այն ժամանակ, երբ Իրանին հաջողվել է քիչ թե շատ կարգավորել իր դիրքերը միջազգային հարթակներում, երբ գրեթե փակված են Իրանի շուրջ երկար տարիներ ծավալված միջուկային խնդիրները, ինչի հետևանքով մի շարք պատժամիջոցներ էին սահմանվել նրա նկատմամբ: Իրանի համար ներկայում միջազգային հարաբերություններում ստեղծված բարենպաստ իրավիճակի պայմաններում Ադրբեջանը շտապում է վերջինիս վրա բարդել նաև Արցախի նկատմամբ ագրեսիային մաս կազմելու մեղադրանքը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր