211652_close_icon
views-count7915 դիտում article-date 10:41 07-10-2020

Խաղաղության պայմանագիրը կարող է գրվել, երբ ադրբեջանաթուրքական ուժերը ջախջախվեն․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ինչպես 1994 թվականին, այնպես էլ այսօր նույն պատկերն է: Այն տարիների նման այսօր էլ քաղաքական ղեկավարությունը բանակցություններ է վարում և պայքարում դիվանագիտական ճակատում, իսկ հայրենիքի ընտրյալները ռազմի դաշտում հմուտ հրամանատարության հետ իրենց կռիվն են տալիս ադրբեջանաթուրքական ուժերի և ահաբեկիչների դեմ: Այսօր, 90-ականների նման, հայ զինվորի դիմաց կանգնած են թշնամու նույն մեծաքանակ կենդանի ուժերը և տեխնիկան: Այն տարիներին էլ մեր դեմ անարդյունք կռվում էին իսլամիստ վարձկանները: Ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր մենք հաղթում ենք: Այսօր խաղաղության համաձայնագիրը գրվում է ռազմի դաշտում, ինչպես 1994 և 2016 թվականներին՝ հայ զինվորի ձեռքով: Այդ պայմանագիրը կարող է հաստավել միայն մի դեպքում, երբ ադրբեջանաթուրքական ուժերը ջախջախվեն»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր