211652_close_icon
views-count43943 դիտում article-date 16:33 27-10-2020

Հերթական սրբապղծությունն ու վանդալիզմը՝ Արմավիրի մարզում. «Սուրբ Ղազար» եկեղեցու բակում տեղադրված Հիսուս Քրիստոսի արձանի գլուխը դարձյալ կոտրել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 26-ին, ոստիկանության Մեծամորի բաժին ահազանգ է ստացվել Մեծամոր քաղաքի բնակիչ Սարգիս Կ-ից, ով հայտնել է, որ հոկտեմբերի 25-ի ժամը 19։00-ից մինև հոկտեմբերի 26-ի ժամը 08։00-ն ընկած ժամանակահատվածոմ անհայտ անձը կամ անձինք վնասել են «Սուրբ Ղազար» եկեղեցու տարածքում տեղադրված «Հիսուս Քրիստոս» արձանի գլուխը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մեծամորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Խմելյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ նույն բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Սարգիս Կ-ն «Սուրբ Ղազար» եկեղեցու հոգևոր հովիվն է։ Առաջին անգամ, երբ վնասել էին արձանը, այն վերանորոգվել էր։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/09/18/1164882/]հայտնել [/url]էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, սեպտեմբերի 17-ին անհայտ անձը կամ անձինք, եթե կարելի է անձ կամ անձինք համարել, սրբապղծություն և վանդալիզմ էին իրականացրել Արմավիրի մարզում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր