211652_close_icon
views-count2210 դիտում article-date 16:11 27-10-2020

Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի և մյուս նահատակների ոգին և ուժն այսօր մեզ հետ են. Փաշինյանն այցելել է ԱԺ այգի

Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի եւ Հոկտեմբերի 27-ի մեր մյուս նահատակների ու հերոսների հոգիները, ոգին եւ ուժն այսօր մեզ հետ են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նաև լուսանկար է հրապարակել, որում ինքը ԱԺ այգում «Հոկտեմբերի 27»-ի զոհերի հուշակոթող է այցելել ու ծաղիկներ դրել: «Խոնարհումս նրանց վառ հիշատակին: Հայ ժողովուրդն իր միասնականությամբ և ոգու ամրությամբ, չնայած բազմաթիվ դժվարություններին, հաղթելու է»,-ընդգծել է նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր