211652_close_icon
views-count7640 դիտում article-date 13:38 27-10-2020

Ադրբեջանում պահվում է 17 հայ ռազմագերի. ՔԿ պաշտոնյա

Ադրբեջանում պահվում է 17 հայ ռազմագերի։ «[color=#EF2929]Արմենպրես[/color]»-ի հաղորդմամբ` այս մասին հոկտեմբերի 27-ին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։ «Մենք աշխատում ենք ՄԻԵԴ-ում ՀՀ ներակայացուցչության և Պաշտպանության նախարարության ռազմագերիների միջգերատեսչական հանձնաժողովի հետ` տվյալ անձնանց նկատմամբ հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ, որը վերաբերում է բժշկական օգնությանը, չխոշտանգելուն և այլն»,- ասաց Վարդանյանը։ Նա հավելեց, որ ևս երկուսի մասով տվյալները ճշտվում են։

Նմանատիպ նյութեր