4895 դիտում
17:44 05-11-2020
Ադրբեջանում այս պահին 21 հայ ռազմագերի կա. Ռաֆայել Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
[url=https://news.am/arm/news/611689.html?fbclid=IwAR1OFukxGn4gNQdQsBDE7WYPGksDKi67cWIUMuQEwdb3EKrSi4uWuKLUKck] News.am[/url]-ը գրում է. Ադրբեջանում այս պահին 21 հայ ռազմագերի կա։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։
Նա նշեց, որ այդ տվյալներն անընդհատ փոփոխվում են. «Կան տվյալներ, որոնք ճշգրտման փուլում են։ Կա երկու անձի վերաբերյալ տվյալ, որը ճշգրտվում է։ ՄԻԵԴ-ում հայաստանյան ներկայացուցչության եւ անհատ իրավապաշտպանների կողմից դիմումներ են ներկայացվում ՄԻԵԴ, որպեսզի կիրառվի հատուկ միջոց եւ Ադրբեջանին պարտավորեցվի՝ ներկայացնել հստակ տվյալներ, ինչպես նաեւ ապահովել հայ ռազմագերիների մարդասիրական բոլոր նորմերի պահպանումը. այսինքն՝ նրանք չխոշտանգվեն, ստանան անհրաժեշտ բուժօգնություն»։
Անդրադառնալով համացանցում տարածված հայ զինծառայողների նկատմամբ խոշտանգման կադրերին՝ քրեագիտական վարչության պետը նշեց, որ բոլոր տեսանյութերը զննվում են պատշաճ դատավարական ընթացակարգերի պայմաններում. «Ունենք անձ, որի խոշտանգված նկարը «Ինստագրամում» էին տեղադրել, այդ մասով նույնպես քննություն ենք իրականացրել, ուղարկվել է քննչական պահանջ միջազգային տարբեր իրավապահ մարմիններին, որպեսզի պարզեն տվյալները եւ հայտնեն»։
Ռաֆայել Վարդանյանն ասաց, որ այդ տեսանյութերը զննել են, որոնցում, փաստացի, ռազմագերիների նկատմամբ կան խոշտանգման կադրեր. «Այդ մասով անձինք տուժող են ճանաչվել։ Քանի որ թիվն անընդհատ փոփոխվում է, հստակ թիվ ասելը ճիշտ չի լինի։ Կամբողջացնենք տվյալները, երբ արդեն ունենանք հստակ արձագանք Ադրբեջանի կողմից, թե կոնկրետ քանիսն ինչ կագավիճակում են»։
Հարցին՝ արդյոք կա՞ն դեպքեր, որ հայ զինծառայողի նկատմամբ խոշտանգման կադրերը հայտնվում են հարազատների ձեռքում, Ռաֆայել Վարդանյանն ասաց, որ նման դեպքեր նույնպես կան։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1200 դիտում
10:24 28-01-2023
Ադրբեջանում այս պահի դրությամբ հաստատված ու նույնականացված 33 հայ ռազմագերի է պահվում «Ժողովուրդ»
7913 դիտում
13:38 27-10-2020
Ադրբեջանում պահվում է 17 հայ ռազմագերի. ՔԿ պաշտոնյա
13743 դիտում
19:32 22-07-2021
Ադրբեջանում 13 հայ ռազմագերի դատապարտվել է 6 տարվա ազատազրկման
Այս բաժնից
1162 դիտում
18:25 10-01-2025
Արդարադատության նախարարը ներկայացրել է Պրոբացիայի ծառայության նոր պետին
1534 դիտում
18:13 10-01-2025
Անահիտ Մանասյանն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ