211652_close_icon
views-count16214 դիտում article-date 09:35 27-10-2020

Ջալալ Հարությունյանը վիրավորվել է․ Արցախի պաշտպանության նախարար է նշանակվել Միքայել Արզումանյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 4-րդ կետով և 94-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ստորագրել եմ հրամանագիր, համաձայն որի` գեներալ-լեյտենանտ Ջալալ Անատոլիի Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար – պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից»,-այս մասին հայտնել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը: Իսկ մեկ այլ հրամանագրով՝ գեներալ-մայոր Միքայել Ալբերտի Արզումանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար՝ նրան շնորհելով գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում: Ջալալ Հարությունյանի ազատման որոշումը պահի հրամայական է՝ պայմանավորված օրերս մարտական դիրքում նրա ստացած վիրավորումով, և տարամեկնաբանությունների առիթ չպետք է հանդիսանա: «Ապաքինում եմ մաղթում Ջալալ Անատոլիին և համոզված եմ, որ նա շատ շուտով կվերադառնա հայրենիքին ծառայության: Վստահ եմ, որ Միքայել Արզումանյանը նոր պաշտոնում գիտակցում է պատասխանատվության աստիճանը և ջանք ու եռանդ չի խնայի, որպեսզի այդ վստահությունն արդարացնի»,-ասել է Արայիկ Հարությունյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր