211652_close_icon
views-count2337 դիտում article-date 14:11 26-10-2020

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը կամավորների հավաքագրում է սկսում. պետք են ադրբեջաներեն իմացողներ

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտարարում է կամավորների հավաքագրում հետևյալ ուղղություններով տարվող աշխատանքներում աջակցելու նպատակով՝ -Աշխատանք արտասահմանյան լրատվամիջոցների հետ։ Աշխատանքների համար անհրաժեշտ հմտությունները․ • Առնվազն մեկ օտար լեզվի իմացություն (անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն) • Խմբագրական կամ տեքստային նյութերի հետ աշխատելու փորձառություն -Աշխատանք սոցցանցային հարթակում։ Աշխատանքների համար անհրաժեշտ հմտությունները․ • Սոցիալական մեդիա մարկետինգի բազային գիտելիքներ (Facebook, Instagram, Telegram VK, OK ) • Խմբագրական կամ տեքստային նյութերի հետ աշխատելու փորձառություն • Ռուսերեն/անգլերեն/ադրբեջաներեն գրավոր լեզվի իմացություն (նշված լեզուներից առնվազն մեկը) • Adobe Photoshop ծրագրի բազային գիտելիքները ոչ պարտադիր, սակայն ցանկալի են -Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնին անհրաժեշտ են նաև ադրբեջաներեն բանավոր լեզվին գերազանց տիրապետող մասնագետներ։ Հետաքրքրված և վերոնշյալ պահանջներին համապատասխանող բոլոր անձինք կարող են կապ հաստատել մեզ հետ հետևյալ հեռախոսահամարով՝ 012 250286՝ ամեն օր 12:00 – 18:00 կամ գրել մեր էլեկտրոնային հասցեին՝ [email protected]

Նմանատիպ նյութեր