5265 դիտում
13:55 20-07-2022
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը մտահոգված է իր քաղաքացիների անվտանգությամբ. կամավորների են հավաքագրում
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ կամավորների են հավաքագրում արտակարգ իրավիճակներում ԱՄՆ քաղաքացիներին հայտնաբերելու, էվակուացնելու ու վնասվածքների մասին հաղորդումներ տալու համար։
Համայնքային կապի կամավորից պահանջվում է հասանելի դարձնել ԱՄՆ քաղաքացիների համար վարչական տեղեկատվությունները, ինֆորմացիա տրամադրել նաև նրանց թաղամասերում կատարվող իրադարձությունների վերաբերյալ, արտակարգ իրավիճակներում օգնել անհետ կորած ամերիկացիներին կամ այցելել ԱՄՆ քաղաքացիերին բանտում, հիվանդանոցում և այլն։
Կամավորների աշխատանքի մեջ ներառվում են հետևյալ կետերը.
Համայնքային կամավորների տարածքում բնակվող ԱՄՆ քաղաքացիների հեռախոսահամարների և հասցեների (ներառյալ էլփոստի հասցեների) ցուցակի պատրաստում, թարմացում և պահպանում:
Աջակցել ԱՄՆ դեսպանատան Ամերիկայի քաղաքացիների սպասարկման բաժնին հավաքման վայրերի և շարժման ուղիների ընտրության հարցում:
Կամավորները կարող են նաև կատարել որոշ գործառույթներ դեսպանատան անունից՝ օգնելու դժվարության մեջ գտնվող ամերիկացիներին: Եթե հյուպատոսական բաժինը հաղորդում է ստանում, որ մի ամերիկացի վիրավորվել է մայրաքաղաքից հեռու, ապա հյուպատոսական բաժինը կարող է խնդրել տարածքում գտնվող կամավորին այցելել հիվանդանոցում գտնվող վիրավորին և զեկուցել նրա վիճակի մասին:

Նմանատիպ նյութեր
2274 դիտում
16:57 20-07-2022
ԱՄՆ դեսպանատունը պարզաբանել է՝ ինչու են հավաքագրում կապի կամավորների
2631 դիտում
14:11 26-10-2020
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը կամավորների հավաքագրում է սկսում. պետք են ադրբեջաներեն իմացողներ
Այս բաժնից
841 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր
667 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում