211652_close_icon
views-count84247 դիտում article-date 20:22 24-10-2020

Քեզ բացակա չենք դնի. 20-ամյա հերոսը Իշխանաձորում ռազմական գործողությունների ժամանակ իր հրամանատարի հետ մինչև վերջ պայքարեց հանուն Արցախի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

1 տարի և 3 ամսվա ծառայող էր Նահապետը, երբ Իշխանաձորի ռազմական օպերացիայի ժամանակ իր հրամանատարի ու զինակիցների կենաց-մահու պայքար են մղել հակառակորդի դեմ: Չնայած թշնամու բազմաթիվ հարձակումներին, Նահապետը՝ տղաների հետ պաշտպանել են դիրքը՝ հակառակորդին հասցնելով զգալի կորուստներ, սակայն ինքն էլ է զոհվել: Գյուղում արդեն հերոս դարձած զինվորին դեռ դպրոցական տարիներից էին ճանաչում՝ որպես հայրենասերի: Բոլորի կողմից սիրված էր՝ լիներ մեծ, թե փոքր: Մինչև զորակոչվելը միշտ հպարտությամբ էր խոսում Հայաստանի և Արցախի հերոսների մասին: Ուրախանում էր, որ Ջանֆիդա գյուղն էլ է իր հերոսները տվել 1990-ականների արցախյան պատերազմին, 2016-ի ապրիլյան պատերազմին ու ինչ իմանար, որ ինքն էլ այս պատերազմում է հերոս դառնալու: Մինչև զորակոչվելը ընդունվել էր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ): [url=https://https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի թղթակցի հետ զրույցում նրա համագյուղացիներն ասում էին. «Ոչ մի զինվորի, ոչ մի կամավորականի բացակա չենք դնելու: Մեր գյուղը բազմաթիվ հերոսներ է տվել: Օրեր առաջ էլ հողին հանձնեցինք մեր գյուղի հարգված հերոսներից Ռուստամ Գասպարյանին և նրա որդուն: Ձեր սխրագործության մասին խոսվելու է սերնդե-սերունդ, դարեր շարունակ, քանի հարատևում է հայը, իսկ հայը հարատևելու է հավերժ, քանի որ հայի պայքարը աշխարհի խաղաղության համար է, և այդ պայքարում Նահապետի և մյուս հերոսների ավանդը կա»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր