211652_close_icon
views-count38841 դիտում article-date 14:32 24-10-2020

Ծնունդով արթիկցի չեմպիոնն ու նրա եղբայրը Վալենսիայի հայ համայնքի իրենց ընկերների հետ հերթական օգնությունն ուղարկեցին սահմանն անառիկ պահող հայ զինվորին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ծնունդով արթիկցի, սակայն Ֆրանսիայում բնակվող Արման Չոփիկյանը Վալենսիայի հայ համայնքի իր ընկերների հետ հերթական օգնությունն է ուղարկել հայ զինվորին, որի մեջ մտնում է դեղորայք, հիգիենայի պարագաներ և առաջին անհրաժեշտության իրեր: Սա Ա. Չոփիկյանի և նրա եղբոր՝ ՀՀ Ավտոմրցարշավորդ Վասպուրակ Չոփիկյանի ու նրանց ընկերների կողմից այս օրերին ոչ առաջին, ոչ էլ վերջին օգնությունն է լինելու, քանի որ այն լինելու է շարունակական։ «Մեր զինվորն ու սպան, հետո նրանց միացած կամավորականները, աշխարհազորայիններն ու, ինչու չէ, նաև՝ հոգևորականներն ու կանայք, այդ թվում՝ երիտասարդ աղջիկները, բժիշկների հետ կենաց-մահու պայքար են տանում սեպտեմբերի 27-ից թուրք-ադրբեջանական, հետո նրանց միացած վարձկան ահաբեկիչների դեմ, և մենք էլ պետք է թիկունքը ամուր պահենք, այդ թվում՝ սփյուռքում ապրող հայերով»,-[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասում էին եղբայրները։ Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+

Նմանատիպ նյութեր