50821 դիտում
00:04 17-08-2018
Լոս Անջելեսում բնակվող բարերարի հերթական նվերները սահմանն անառիկ պահող զինվորին է փոխանցելու «Հանուն հայ զինվորի» հասարակական կազմակերպությունը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Վերջերս Երկրապահ կամավորականների միության Լոռու մարզային խորհուրդը ԵԿՄ պատվոգրով պարգևատրեց Լոս Անջելեսում բնակվող մեր հայրենակից, իսկական մեծ հայ Սարգիս Պետրոսյանին։
Վերջինս շուրջ 10 տարուց ավելի զբաղվում է ակտիվ բարեգործական աշխատանքներով։ Տարբեր ծրագրերով հաճախակի այցելում է հայրենիք և ամեն այցի ժամանակ մեկնում է սահմաններն անառիկ պահող առյուծ զինվորներին տեսակցության։
Նա ոչ մի անգամ դատարկաձեռն չի այցելում զինվորին։ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ու դրան հաջորդած օրերին նա առաջին անհրաժեշտության պարագաներն է հասցրել առաջնագիծն անառաիկ պահող զինվորներին․ թե՛ Մարտակերտում, թե՛ Մեխակավանում (Ջաբրաիլ), թե՛ Հադրութում, թե՛ Քելբաջարում, թե՛ Թալիշում և թե՛ Արցախի Հանրապետության ամենագեղատեսիլ բնության գրկում գտնվող, հայությանը հայտնի «Եղնիկներ» անունը ստացած զորամասի զինվորներին։
Օրերս նա հերթական այցն էր կատարել Հայաստան։ Ու մոտակա օրերին «Հանուն հայ զինվորի» հասարակական կազմակերպությունը, կազմակերպության նախագահ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ սահմանն անառիկ պահող հերոս զինվորներին կփոխանցի Ս․ Պետրոսյանի կողմից Հայաստան բերված անհրաժեշտ պարագաները, որոնց ցանկը այնքան շատ է, որ անունները նշելու փոխարեն, ներկայացնում ենք ֆոտոռեպորտաժի տեսքով։
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Ս․ Պետրոսյանն ասում էր․ «Այս ամենը իմ փոքրիկ լուման է մեր արծիվ զինվորներին։ Ես, իմ ընտանիքն ու իմ ընկերները այս փոքրիկ նվերները հանձնում ենք հերոս քաջարի զինվորներին ու մեր քույրերին, քանի որ գիտեք՝ առաջնագծում զինվորի հետ ծառայում են նաև մեծ թվով կանայք։ Այս փոքրիկ ծանրոցները մենք փոխանցում ենք նրանց, քանի որ նրանց շնորհիվ է, որ մենք մեր գլուխները գիշերները հանգիստ դնում ենք բարձին։ Թող Աստված ուժ ու կորով տա ձեզ, մեր առյուծ զինվերներ։ Դուք ձեր խիզախությամբ, ինչպես ինձ ու իմ ընտանիքին, այնպես էլ ողջ հայությանը ապրելու արարելու ու գոյատևելու թթվածին եք տալիս»։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ս․ Պետրոսյանի տղան իր ծառայությունն անցկացրել է լեգենդար «Եղնիկներ» զորամասում, որի հրամանատարն է լեգենդար, իսկական մեծ հայ, հերոսական ու մաքուր անցյալ ունեցող գնդապետ Կարեն Ջալավյանը։ Ցանկացած զինվոր, ով իր ծառայությունն է անցկացրել Եղնիկներում , զորացրվելուց հետո հպարտանում է, որ ծառայել է լեգենդար Կ․ Ջալավյանի հրամանատարությամբ գտնվող զորամասում։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+