Զինեդին Զիդանը` Ֆրանսիայի նախագահական ընտրությունների մասին
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը անդրադարձել է Ֆրանսիայի նախագահական ընտրություններին:
«Ես այս առթիվ ասելու եմ նույնը, ինչ` 2002 թվականին: Ես հեռու եմ «Ազգային ճակատի» (ֆրանսիական ազգայնական կուսակցություն) գաղափարներից և կցանկանայի չտեսնել նրանց հաղթանակը», ասել է Զիդանը:
Նշենք, որ ֆրանսիական նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցել նախկինում «Ազգային ճակատի» անդամ Մարին Լե Պենը և Էմանուել Մակրոնը: Ընտրություները կկայանան մայիսի 7-ին:
Նշենք նաև, որ 2002-ին Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Ժակ Շիրակի մրցակիցը Ժան Մարի Լե Պենն էր` Մարին Լե Պենի հայրը: