Կորոնավիրուսից մահացել է ՖԻՄԱ մարզական ակումբի ղեկավարը
Պայմանավորված նոր կորոնավիրուսային համավարակով` Կյանքից անժամանակ հեռացել է ՀՖԿՍՊԻ «ՖԻՄԱ» մարզական ակումբի ղեկավար, ՀՖԿՍՊԻ Արհեստակցական միության ղեկավար, Ըմբշամարտի և արևելյան մարզաձևերի ամբիոնի դասախոս Անդրանիկ Անդիկյանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ֆեյսբուքյան էջը:
«Լինելով Հայաստանում ձյուդոյի նվիրյալներից մասնագիտական կյանքը նվիրելով ՀՀ-ում սպորտի զարգացմանը և ՀՖԿՍՊԻ-ին, մշտապես ներդնելով մարդկային և մասնագիտական որակները եղել է սիրված, գնահատված բոլորի կողմից:
Ցավում ենք մեծ կորստի համար, վշտակցում ընտանիքին, հարազատներին, սիրված մարզչի սաներին:
Նա իր վառ անհատականությամբ միշտ կմնա մեր սրտերում…»,- գրված է հաղորդագրության մեջ: