Մեկնարկել է Հայաստանի վոլեյբոլի առաջնությունը. Ստեփանակերտն ու ՖԻՄԱ-ն տոնեցին առաջին հաղթանակը
ՀՊՏՀ մարզադահլիճում մեկնարկեց ՀՀ 2015 թվականի տղամարդկանց բարձրագույն խմբի առաջնության առաջին փուլի հանդիպումները:
Առաջին հանդիպումը կայացավ Ստեփանակերտ և Աջափնյակ թիմերի միջև և ավարտվեց Ստեփանակերտի հաղթանակով`3:1 հաշվով:
Երկրորդ հանդիպումը կայացավ Դինամո-Նոր-Նորք և ՖԻՄԱ թիմերի միջև:Խաղը ավարտվեց ՖԻՄԱ թիմի հաղթանակով`3:0 հաշվով:
Ավելի ուշ կկայանան առաջնության երկրորդ խաղային օրվա հանդիպումները, որտեղ կհանդիպեն հետևյալ թիմերը`
1.15:00 Արմավիր- Դինամո-Նոր-Նորք
2.17:30 Ֆիմա-Ստեփանակերտ