211652_close_icon
views-count212196 դիտում article-date 15:45 23-10-2020

Իրանը հարվածել է Ադրբեջանի դիրքերին այն բանից հետո, երբ ադրբեջանական ԱԹՍ-ն մտել է իր օդային տարածք

Իրանը հրետանային հարվածներ է հասցրել Ադրբեջանի դիրքերին այն բանից հետո, երբ Ադրբեջանի զինված ուժերի կամիկաձե անօդաչու թռչող սարքը մտել է իրանական տարածք։ Այդ մասին հայտնում է [url=https://discover24.ru/2020/10/iran-otvetil-na-ataku-bpla-udarom-po-pozitsiyam-azerbaydzhana-na-granitse-s-karabahom/]discover24.ru[/url] կայքը։ Նշվում է, որ ադրբեջանցիները սխալմամբ կամ նպատակաուղղված անօդաչու թռչող սարք են արձակել Իրանի կողմ, որը պետք է ընկներ խոշոր բնակավայրում: Կայքը չի բացառում, որ հնարավոր է՝ Բաքուն ծրագրում էր այդ քայլով հետագայում ամբողջ մեղքը գցել Երևանի վրա: Սակայն Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը կարողացել են օպերատիվորեն խոցել անօդաչու թռչող սարքը և որոշել դրա արձակման վայրը: Դրանից հետո Իրանի զինված ուժերը հրետանային հարվածներ են հասցրել ադրբեջանական դիրքերին: Կողմերից ոչ մեկը պաշտոնապես չի հաստատել այս տեղեկությունը, բայց սոցիալական ցանցերի որոշ աղբյուրներ նշում են, որ կրակի տակ է առնվել առնվազն 2 ադրբեջանական ռազմական խմբավորում։

Նմանատիպ նյութեր