Հակառակորդի ԱԹՍ-ն փորձել է մուտք գործել ՀՀ օդային տարածք. ՊՆ
Օգոստոսի 4-ին, ժամը 11։00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել է հակառակորդի ԱԹՍ-ի՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների գործողությունների արդյունքում փորձը կասեցվել է:
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների գործողությունների արդյունքում փորձը կասեցվել է: