«Լոս Անջելես Գելաքսիի» երկրպագուներն աջակցել են հայ ժողովրդին. Sport.News.am
MLS-ում հանդես եկող «Լոս Անջելես Գելաքսիի» երկրպագուների խումբն աջակցել է թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ պայքարող հայ զինվորին, հայտնում է [url=https://https://sport.news.am/arm/news/115889/los-anjeles-gelaqsii-erkrpagunern-ajakcel-en-hay-zhoxovrdin-foto.html]Sport.News.am[/url]-ը:
«Մենք լիովին աջակցում ենք մեր հայ եղբայրներին ու քույրերին այս դժվար ժամանակահատվածում: Թուրքիայի ու Ադրբեջանի ֆաշիստական ռեժիմը երբեք չի հաղթի այն մարդկանց ոգուն, որոնց նրանք ճնշում են: Արցախը Հայաստան է»,- նշված է երկրպագուների խմբի Ինստագրամի էջում:
Երկրպագուները նաև կոչ են արել նվիրատվություն անել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: