Արցախից ժամանած քաղաքացիների կենսաթոշակների վճարումը սկսվել է
Արցախից ժամանած քաղաքացիների կենսաթոշակների վճարումը կսկսվել է: Այս մասին տեղեկացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
«Կանխիկ եղանակով վճարումներն իրականացվում են «Հայփոստ»-ի գրասենյակներում:
Ցուցակներում հանդիպող անճշտությունները կամ տեխնիկական խնդիրները միշտ չէ, որ հնարավոր է լուծել (հասկանալի պատճառով), սակայն դրանք չեն ազդի կենսաթոշակների տրամադրման վրա. անկախ ժամկետից և վայրից դրանք կվճարվեն ամբողջությամբ, հենց որ հնարավորություն ստեղծվի»,- գրել է նա: