211652_close_icon
views-count38631 դիտում article-date 09:51 20-10-2020

«Դավիթս ամեն օր վարդեր էր բերում, բայց այդպես էլ չիմացանք՝ ով էր սրտում»․ Բասենի 21-ամյա սպորտսմեն հերոսի մասին. aravot.am

[url=https://www.aravot.am/2020/10/19/1145080/?fbclid=IwAR2ymQpf5NUPdedq0aeAyrtKBHb9y4gB_gV056yYqD1d9XdqSbJNiDCDpaI]Aravot.am[/url]-ը գրում է. «Արցախի դեմ ահաբեկչական պատերազմի ժամանակ նահատակվել է Շիրակի մարզի Բասեն գյուղի 21-ամյա բնակիչ Դավիթ Ղազարյանը, որը լողորդ ու բռնցաքամարտիկ էր։ Նա մեկ տարի առաջ էր վերադարձել բանակից։ Նրանք երկու եղբայրներ են, եղբայրը ևս ռազմի դաշտում է։ Բասենի Ռաշիդ Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Թեհմինա Սոլախյանը Դավիթին բնութագրում է որպես քաղաքակիրթ, լուսավոր, գեղեցիկ, ժպտերես։ Ըստ տնօրենի, ծնողները յուրահատուկ ձևով են դաստիարակել երկու որդիներին էլ, նրանք շատ տարբերվող են՝ քաղաքակիրթ, լուրջ։ «Դավիթս իրականում Սասունցի Դավիթն էր, նա ոչ մի անգամ առիթ չէր տվել իրեն դիտողություն անելու։ Հենց մահվան բոթը իմացա, մտածեցի՝ մի օր վիրավորվա՞ծ կամ, ոչ մի օր ոչ մի խնդիր չէր առաջացել, միայն մազերը միշտ երկար էր պահում»։ Ամոբղջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2020/10/19/1145080/?fbclid=IwAR2ymQpf5NUPdedq0aeAyrtKBHb9y4gB_gV056yYqD1d9XdqSbJNiDCDpaI]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր