Հենրիխ Մխիթարյան. Իմ երկիրն իմ սրտում է
«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլի Իտալիայի առաջնության չորրորդ տուրում «Բենևենտոյի» նկատմամբ 5։2 հաշվով հաղթանակից հետո ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հրաշալի «Ռոմա», հրաշալի հաղթանակ: Իմ երկիրն իմ սրտում է»:
Նշենք, որ այդ խաղում Հայաստանի հավաքականի առաջատարը դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ: