Ես պետք է ձգտեմ չհուզվել և ազատ գործել. Հենրիխ Մխիթարյան
                        Հայստանի հավաքականի և Դորտմունդի  «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ruhrnachrichten պարբերականի թղթակցի հետ զրույցում ընդգծել է, որ հաճախակի է խորհրդակցում թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ:
« Ես հաճախակի եմ խորհրդակցում Յուրգեն Կլոպի հետ: Վերջին անգամ նա ասաց, որ պետք է ձերբազատվեմ ավելնորդ ճնշումից, քանի որ դա խանգարում է ինձ: Լինի դա մարզման ժամանակ, խաղից հետո կամ խաղի ժամանակ: Ես պետք է ձգտեմ չհուզվել և ազատ գործել: Մրցաշրջանի երկրորդ հատվածն ավելի լավը կլինի»,-ընդգծել է Մխիթարյանը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

