211652_close_icon
views-count65429 դիտում article-date 14:07 19-10-2020

Ռուսաստանը Թուրքիայի առաջ բարձրացնում է ԼՂ հակամարտության գոտում ահաբեկիչների մասնակցության հարցը

Ռուսաստանը Թուրքիայի հետ հաղորդակցության ընթացքում բարձրացնում է Սիրիայից և Լիբիայից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ահաբեկիչներ տեղափոխելու հարցը: Ինչպես հաղորդում է Tass գործակալությունը, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը: «Մենք քննարկում ենք բոլոր հարցերը»,- ասել է նա: Պատասխանելով ճշտող հարցին՝ ռուսական կողմն արդյոք ընդգծում է ԼՂ հակամարտության գոտի ահաբեկիչներ տեղափոխելու անընդունելիությունը՝ ՌԴ փոխարտգործնախարարն ասել է. «Իհարկե»:

Նմանատիպ նյութեր