211652_close_icon
views-count10342 դիտում article-date 13:29 18-10-2020

«Մենք հայ ենք․․․ Ադրբեջանական մամուլն ամենակեղտոտ ձեւով տարածում է սուտ ինֆորմացիա իմ տղայի մասին․ դերասանուհի Արսինե Նավասարդյանի հրապարակումը

Դերասանուհի, նկարչուհի Արսինե Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնց կից գրառում է կատարել․ «Իմ անունն է Արսինե Նավասարդյան։ Ես Հայաստանում հայտնի դերասանուհի և նկարչուհի եմ։ Ես հայտարարում եմ՝ ի լուր ամբողջ աշխարհի, որ նկարում իմ տղան է(ձախից) իր ընկերոջ հետ։ Մենք հայ ենք՝ Հայաստանի Հանրապետության հայ քաղաքացիներ։ Մենք մեր ընտանիքով միշտ եղել ենք հայ և միշտ կմնանք հայ։ Ուզում եմ հայտարարել, որ ադրբեջանական մամուլը ամենակեղտոտ ձևով տարածում է սուտ ինֆորմացիա իմ տղայի, նրա ընկերների և մյուս հայ քաջորդիների մասին կեղտոտ ձևով ստելով՝ իբր թե նրանք արտասահմանյան վարձկաններ են»։ «Խնդրում եմ տարածել այս ինֆորմացիան», - եզրափակել է նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

English and Russian text below ⬇️ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, Խնդրում եմ տարածել Իմ անունն է Արսինե Նավասարդյան։ Ես Հայաստանում...

Опубликовано Arsine Navasardyan Суббота, 17 октября 2020 г.

Նմանատիպ նյութեր