211652_close_icon
views-count2649 դիտում article-date 10:17 22-06-2016

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը հիմնականում խախտել է հրաձգային զինատեսակներից` կիրառելով նաև ԴՇԿ տիպի գնդացիրներ

Հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական անդորրը պահպանվել է, բացառությամբ առաջնագծի արևելյան և հյուսիսային ուղղությունների: Նշված հատվածներում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը հիմնականում խախտել է հրաձգային զինատեսակներից` կիրառելով նաև ԴՇԿ տիպի գնդացիրներ: ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: [b]ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր