211652_close_icon
views-count5287 դիտում article-date 20:44 17-10-2020

Արցախի նախագահն իր վշտակցությունն է հայտնել Ռուստամ Գասպարյանի հարազատներին

Մեր ժողովրդի արժանի զավակներ Ռուստամ Գասպարյանի և նրա որդու [url=https://shamshyan.com/hy/article/2020/10/17/1167913/]կորուստն[/url] այս օրերի մեր ողբերգական դեպքերից եղավ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Ռուստամը մեր օրերի Աբրահամներից է, ով իր հայրենապաշտությամբ զոհասեղանին դրեց ոչ միայն իր, այլև զավակի մատաղ կյանքը… Վշտակցում եմ բոլոր հարազատներին: Երբեք չեմ մոռանա Ռուստամի հետ մեր վերջին հանդիպումը Հադրութ քաղաքի մատույցներում, որտեղ նա մեզ հետ մասնակցեց պատասխանատու առաջադրանքի քննարկման գործին: Անպարտելի է այն ժողովուրդը, որը Ռուստամներ է ծնում…»,- գրել է Արցախի նախագահը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր