Հայ բժիշկները վիրահատել են ադրբեջանցի ռազմագերուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայ բժիշկները վիրահատել են Արցախի պաշտպանության բանակի կողմից գերի ընկած ադրբեջանցի զինծառայողին։
Infoteka24-ը հրապարակել է բացառիկ կադրեր, որում երևում է, թե ինչպես է բուժում ստանում ադրբեջանցի ռազմագերին։
Հիշեցնենք, որ օրերս սոցիալական ցանցերը տեղադրել էին մի տեսանյութ, որում ադրբեջանցի զինվորները ցուցադրաբար կրակում էին հայ զինյալների վրա, որոնք գերի էին ընկել և վայր դրել զենքերը։ Ի դեպ՝ հայ գերիներից մեկը մոտ 70 տարեկան էր: