3643 դիտում
13:31 16-10-2020
Առաջնագծին զուգահեռ, թեժ մարտեր են նաև սոցիալական մեդիայի տիրույթներում, որոնք նույնքան կարևոր են. ՊՆ ներկայացուցիչ
Առաջնագծի թեժ մարտերին զուգահեռ, թեժ մարտեր են ընթանում նաեւ սոցիալական մեդիայի տարբեր տիրույթներում, որոնք նույնքան կարեւոր են, որքան սահմանին տեղի ունեցող մարտերը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր պետական հիմնարկներից բացի, որոնք օր ու գիշեր չունեն, (ՊՈԱԿ-ի աշխատակիցները, ՊՆ, ԱԳՆ լրատվական ծառայությունները) արդեն, տարբեր թիմեր միավորվելով, կամ առանձին նախաձեռնություններով հանդես գալով, իրականացնում են հսկայական աշխատանք մեդիա բոլոր ուղղություններով։
Վստահեցնում եմ, որ տեղեկատվական պայքարը նույնչափ կարեւոր է եւ այստեղ եւս մենք պետք է հաղթենք՝ միասնական աշխատելով։ Հատկապես ուզում եմ շնորհակալություն հայտնել Armenian Social Media Army թիմին, ի դեմս Հակոբ Հակոբյանի, որոնք հենց ինձ հետ անմիջական կապի մեջ ապահովում են տեղեկատվական թիկունքը։ Բոլորիցդ շնորհակալ եմ։ Այլ թիմեր էլ կան, բոլորին հերթով անդրադառնալու եմ, եթե համաձայնեք»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2393 դիտում
21:53 01-11-2020
Ադրբեջանական սոցմեդիայի տիրույթներում կազմակերպվում են հայասպանությունը խրախուսող հարցումներ․ ՀՀ ՄԻՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
820 դիտում
22:30 25-11-2020
Սոցիալական մեդիայի ողջ տիրույթը հեղեղված է կեղծ էջերից հայհոյախառն վիրավորանքներով ու ատելության խոսքով. ՄԻՊ
Այս բաժնից
850 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
961 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
688 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին