Շատ սրտացավ, ուրիշի հաջողություններով ուրախացող, համեստ ու ճշմարտախոս մարդ էր, ով զոհվեց իր իսկ ծննդյան օրը. ուսուցիչներն ու դասընկերները՝ Ռուբեն Հակոբյանի մասին. Tert.am
Պտղավանում ծնված արցախցու խրոխտ կեցվածքով Ռուբեն Հակոբյանը հայրենիքի համար զոհվել է հենց իր 20-ամյակի լրանալու օրը: Թշնամու դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված զինծառայողի մասին [url=https://www.tert.am/am/news/2020/10/15/Ruben-hakobyan/3420994?fbclid=IwAR3QIJLl9qo67vRlnWJAs7Hb6vE4A9O2d0f4xM1F5r0uXPO54KsF79HuzJA]Tert.am[/url]-ի հետ զրույցում պատմեց նրա դասղեկ Աշխեն Ավետյանը:
«Կենսախինդ տղա էր, միշտ ծիծաղը դեմքին, ընկերասեր»,- պատմում է դասղեկը:
Դպրոցի ուսմասվար Սիրանուշ Ղազարյանը պատմեց, որ համայնքի հերոս Ռուբենն աչքի էր ընկնում իր ճշմարտախոսությամբ ու չնեղացնող հումորով, անկաշկանդ կարող էր նույնիսկ ուսուցիչների հետ կատակներ անել, որից երբեք ոչ ոք չէր նեղանում:
«Նա իրականում արմատներով Արցախից էր, պապերն Արցախից էին եկել և Ռուբենին հատուկ էր արցախցու կեցվածքը: Նա ցածր խոսել չգիտեր, ասում էր՝ ախր, ի՞նչ անեմ, ցածր խոսել չեմ կարողանում: Որքանով տեղյակ ենք՝ ընկերուհի չուներ, դասարանում քիչ աշակերտներ ունեին, երկու աղջիկ կար, երկուսին էլ ազգանունով էր դիմում, մինչև հիմա երեխաները դա են հիշում, որ նա աղջիկների անունները չէր տալիս: Երկու Լիանաներին Մաթևոսյան և Ղումաշյանով էր դիմում»,- ասաց Ղազարյանը:
Ուսմասվարը պատմեց, որ Ռուբենը շատ համեստ ընտանիքի զավակ էր, տան ավագն էր, իրենց փոքր մեկ եղբայր ու քույր ունի, այսօր Հակոբը եղբոր մահից հետո առաջին անգամ դպրոց է գնացել, լսել ուսուցիչների քաջալերող խոսքերը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/10/15/Ruben-hakobyan/3420994?fbclid=IwAR3QIJLl9qo67vRlnWJAs7Hb6vE4A9O2d0f4xM1F5r0uXPO54KsF79HuzJA]կայքում[/url]։