Հրապարակվել են կադրեր Ադրբեջանի կողմից թիրախավորված հիվանդանոցից. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է նախօրեին Ադրբեջանի կողմից թիրախավորված հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հիվանդանոցներից մեկից տեսակադրեր։
«Քաղաքացիական անձինք ևս այստեղ բուժում են անցնում: Այս հարձակումը միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է»,- նշվում է տեսանյութում:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը նույնպես տեսանյութեր է հրապարակել թիրախավորված հիվանդանոցից, որոնք նույնպես ներկայացնում ենք ստորև.