2511 դիտում
19:33 18-01-2017
Ադրբեջանի թիրախավորված գործողությունները մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ են . ՄԻՊ
Հակառակորդի կողմից մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ են գրանցվել հունվարի 3-ին և 8-ին՝ գնդակոծությունների տեսքով։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտ անցած տարի դեկտեմբերի 29-ին հակառակորդի դիվերսիոն փորձից հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փաստահավաք խումբը պարզել է, որ հակառակորդը թիրախավորված գործողություններ է կատարել ինչպես սահմանապահների, այնպես էլ քաղաքացիական բնակչության նկատմամբ։
«Եղել են մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ, մեր ներկայացուցիչը եղել է կոնկրետ դեպքերի վայրերում, ունեցել առանձնազրույցներ բնակիչների, գյուղապետի, ավագանու անդամների հետ»,- մանրամասնեց նա։
Անդրադառնալով հունվարի 3-ին և 8-ին հակառակորդի գործողություններին, Արման Թաթոյանը նշեց. «Հունվարի 3-ի գնդակոծությունները վտանգավոր են եղել, քանի որ երեխաներ կարող էին լինել այդ վայրերում, մենք հստակ ցույց ենք տալիս նաև լուսանկարներ, որոնցում երևում են գնդակոծության հետևանքները: Հունվարի 8-ին կրակոցներ էին արձակվել գիշերը. քաղաքացիական բնակչությանը վնաս հասցնելու առումով գիշերը օրվա ամենավտանգավոր հատվածն է»։
Արման Թաթոյանը նշեց, որ այս զեկույցը ներկայացնելու է նաև առաջիկայում Ստրասբուրգում նախատեսված մի շարք հանդիպումների ընթացքում։
Նմանատիպ նյութեր
1516 դիտում
17:46 25-03-2014
Մի բան անվիճելի է՝ Քեսաբի վրա զինված հարձակումը մարդու իրավունքների կոպտագույն խախտում է. Էդուարդ Շարմազանով
1234 դիտում
20:14 13-10-2023
Վագիֆ Խաչատրյանի հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումները շարունակվում են. ՀՀ ՄԻՊ
Այս բաժնից
784 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
733 դիտում
16:23 22-01-2025
Կքննարկենք տրանսպորտի որոշ փաթեթների սակագների վերանայման հարցը. Ավինյան
787 դիտում
15:57 22-01-2025
Լավ կլինի ունենանք դրոշի, օրհներգի, զինանշանի պաշտոնական տարբերակ. Խաչատուր Սուքիասյան