Ռուդիկ Հյուսնունցը ողջ և առողջ է. Վահրամ Պողոսյանը հերքում է ադրբեջանցիների տարածած տեղեկատվությունը
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը իր ֆեյսբուքյան էջում հերքել է Արցախի նախագահի գլխավոր խորհրդական, հատուկ հանձնարարություններով դեսպան Ռուդիկ Հյուսնունցի զոհվելու մասին ադրբեջանցիների տարածած տեղեկատվությունը:
«Ադրբեջանցիները հերթական կեղծ տեղեկատվությունն են տարածել, թե իբր Արցախի նախագահի գլխավոր խորհրդական, հատուկ հանձնարարություններով դեսպան Ռ. Հյուսնունցը զոհվել է։
Փառք Աստծո, նա ողջ և առողջ է, և շարունակում է լիարժեք կատարել իր աշխատանքային պարտականությունները:
Իսկ իր մահվան մասին ազինֆոյի տարածած ապատեղեկատվությանը արձագանքել է՝ ՀԱՂԹԵԼՈՒ_ԵՆՔ»,- գրել է նա: