2416 դիտում
10:05 04-02-2020
Ռուդիկ Հյուսնունցը չի առաջադրվի. դաշտում պետք է երիտասարդական ավյուն․ «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի Հանրապետությունում քաղաքական ակտիվ շրջան է՝ շուրջ 20 կուսակցություններ և հարյուրավոր թեկնածուներ պատրաստվում են պայքարի մեջ մտնել ԱՀ խորհրդարանի 33 մանդատի համար:
Այս ֆոնին մենք տեղեկացանք, որ պատգամավորի թեկնածու չառաջադրվելու մասին որոշում է կայացրել «Ազատ հայրենիք» կուսակցության համահիմնադիրներից և կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչ, խորհրդարանի պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցը:
Նա իր որոշումը հիմնավորել է այսպես. «Եղել եմ չորս գումարման ԱԺ պատգամավոր, որից երեքը ընտրվել եմ մեծամասնական ընտրակարգով, երեք անգամ ներկայացրել եմ «Ազատ հայրենիք» կուսակցությունը, զբաղեցրել եմ ԱԺ փոխնախագահի պաշտոնը, որպես խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ զբաղվել եմ մեր երկրի միջազգային ճանաչմամբ և արտաքին կապերի հզորացմամբ:
Հաշվի առնելով, որ քաղաքական դաշտում պետք է երիտասարդական ավյուն, նորարարություն և սերնդափոխություն, որոշել եմ չառաջադրվել ԱԺ պատգամավոր: Տարիներով կուտակված համեստ փորձը, գիտելիքներն ու կապերը շարունակելու եմ ծառայեցնել Արցախատան շենացմանն ու առաջընթացին: Խնդրում եմ «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանին և կուսակցության քաղաքական ղեկավարությանը ի գիտություն ընդունել և հարգել իմ այս որոշումը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1485 դիտում
10:39 02-06-2020
Ռուդիկ Հյուսնունցը նշանակվել է Արցախի նախագահի գլխավոր խորհրդական
4084 դիտում
00:17 15-10-2020
Ռուդիկ Հյուսնունցը ողջ և առողջ է. Վահրամ Պողոսյանը հերքում է ադրբեջանցիների տարածած տեղեկատվությունը
Այս բաժնից
1456 դիտում
08:30 17-12-2024
Ռուսական ալիքների հարցով որոշում ունեն. «Փաստ»
1249 դիտում
07:41 17-12-2024
Էդմոն Մարուքյանը ճոխ է նշել իր կուսակցության իննամյակը. «Փաստ»
1330 դիտում
09:15 14-12-2024
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ․ «Փաստ»