211652_close_icon
views-count2368 դիտում article-date 17:16 14-10-2020

ՈւԵՖԱ-ի նախագահը անդրադարձել է Արցախի հակամարտությանը

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտին: Ֆուտբոլային գերատեսչության ղեկավարը խոսել է նաև Բաքվին ԵՎՐՈ-2020-ի հյուրընկալ քաղաքի կարգավիճակից զրկելու հավանականության մասին, հայտնում է [url=https://armsport.am/2020/10/14/%d5%b9%d5%a5%d6%86%d5%a5%d6%80%d5%ab%d5%b6%d5%a8-%d5%a1%d5%b6%d5%a4%d6%80%d5%a1%d5%a4%d5%a1%d6%80%d5%b1%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%ac%d5%a5%d5%bc%d5%b6%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%b2%d5%a1%d6%80%d5%a1/?fbclid=IwAR3AvJlX8X6sKnN1iNtLG21sDEqhn3eoNHWAkEXVCiuAYOf0cwSTnB3m_xc]Armsport.am[/url]-ը: «Անկեղծ ասած, մենք դեռ հետևում ենք այս կոնֆլիկտին: Մենք առանձնապես չենք խորացել այս հարցի մանրամասնությունների մեջ, քանի որ քաղաքական կազմակերպություն չենք: Մենք չենք ուզում ներքաշվել քաղաքական պայքարի մեջ: Սակայն սա բարդ հարց է, ու ես անկեղծորեն հույս ունեմ, որ այն կլուծվի խաղաղ ճանապարհով: Կարող է ՈՒԵՖԱ-ն փոխել ԵՎՐՈ-2020-ի անցկացման վայրը այդ դեպքու՞մ: Ես չեմ խոսում այդ մասին, բայց թեորապես մենք կարող ենք ԵՎՐՈ-ն անցկացնել 12 երկրում, 11 երկրում, 9 երկրում, 3 երկրում կամ էլ 1 երկրում: Մենք կարող ենք անել այն, ինչ ուզենք: Խնդիրն այն է, որ այս ձևաչափով մրցաշարի անցկացման համար ամեն ինչ պատրաստ է: Հիմա ինչ-որ բան փոխելու համար ահռելի ուժեր են պետք»,-ասել է Չեֆերինը ARD-ի եթերում:

Նմանատիպ նյութեր