Արա Այվազյանը հետ է կանչվել Մեքսիկայում, Կոստա Ռիկայում, Կուբայում, Հոնդուրասում, Գվատեմալայում և Պանամայում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահի հրամանագրով Արա Այվազյանը հետ է կանչվել Մեքսիկայում, Կոստա Ռիկայում, Կուբայում, Հոնդուրասում, Գվատեմալայում և Պանամայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։
Նախագահի հրամանագրում ասված է.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Արա ԱՅՎԱԶՅԱՆԻՆ հետ կանչել Մեքսիկայի Միացյալ Նահանգներում, Կոստա Ռիկայի Հանրապետությունում, Կուբայի Հանրապետությունում, Հոնդուրասի Հանրապետությունում, Գվատեմալայի Հանրապետությունում և Պանամայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»։