2998 դիտում
14:12 18-01-2017
Արա Այվազյանը համատեղության կարգով նշանակվել է Կոստա Ռիկայում ու Կուբայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն Մեքսիկայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը համատեղության կարգով Կուբայում և Կոստա Ռիկայում նշանակվել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
Հրամանագրերում ասված է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա ԱՅՎԱԶՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Կուբայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Մեխիկո):
***
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա ԱՅՎԱԶՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Կոստա Ռիկայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Մեխիկո)»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
5632 դիտում
09:54 24-01-2025
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզերում
820 դիտում
09:35 24-01-2025
Վահան Քերոբյանն իր դեմ հարուցված քրեական գործով դիմել է ՄԻԵԴ