Կոստա Ռիկայում հարյուրավոր բնակիչներ ջրհեղեղի պատճառով լքել են տները
Կոստա Ռիկայի հարյուրավոր բնակիչներ Կարիբյան ծովի ափերին ուժեղ ջրհեղեղի պատճառով ստիպված լքել են տները: Տեղատարափ անձրևները հանգեցրել են սողանքների: Վնասվել է ավելի քան 1.5 հազար շենք, խափանվել է հաղորդակցությունը:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը Կոստա Ռիկայի իշխանությունները հայտարարել էին տագնապի բարձրագույն մակարդակ: