Ռոնալդուն վարակվել է կորոնավիրուսով
Պորտուգալիայի հավաքականի մամլո-ծառայությունը հայտնելէ, որ «Յուվենտուսի» 35-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վարակվել է կորոնավիրուսով: Ֆուտբոլիստը բաց կթողնի Ազգերի լիգայում Շվեդիայի հավաքականի հետ հանդիպումը:
Նշվում է, որ Ռոնալդուի մոտ հիվանդությունն ընթանում է առանց սիպտոմների, նա արդեն մեկուսացված է թիմից:
Այն բանից հետո, երբ Պորտուգալիայի հավաականում վարակման դեպք էր գրանցվել, թիմի խաղացողները նորից կորոնավիրուսի համար թեստ էին հանձնել: Ոչ մեկի մոտ վարակ չէր հայտնաբերվել:
Նշենք, որ ավելի վաղ Ռոնալդուն հրաժարվել էր «Յուվենտուսի» հյուրանոցում պահպանել մեկուսացման կանոնները՝ հավաքականում խաղալու համար: Իտալական ակումբի երկու աշխատակից վարակվել էին կորոնավիրուսով և ֆուտբոլիստները պետք է երկշաբաթյա կարանտին անցնեին: