211652_close_icon
views-count6358 դիտում article-date 10:14 13-10-2020

Արցախի անկախության ճանաչմանն այլընտրանք չեն թողնում․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Եվ ամեն անգամ, երբ մենք խոսում ենք Հայոց ցեղասպանության մասին, թուրքը դողում է: Որովհետև երբ նրանց դուրս շպրտենք մեր հողերից, նրանց նույնիսկ իրենց նախկին հայրենիքում չեն ընդունի: Գողերը մի տեղ ունեն միայն՝ կառափնարանը, և ապագայի այդ հսկա կառափնարանի առջև, մինչև կախաղան բարձրացնելը, նրանցից հաշիվ են պահանջելու բազմաթիվ ազգեր: Թուրքիան գիտի դա, գիտի նաև, որ միակ ազգը, որին այլևս չի կարող խաբել, հայությունն է: Հիմա, ինչ էլ որ անի, արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում տեղ չի ունենա, ինչ էլ որ անի, բանակցություններն ընթանալու են ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու տակ, ինչ էլ որ անի, պետք է դուրս նետվի Հարավային Կովկասից: Մենք վստահ ենք, որ թուրքին հավատալն ինքնասպանություն է: Թուրքիան ոչ միայն չի ստանալու այն, ինչին ձգտել է, այլև, ընդհակառակը, կորցնելու է շատ բան, որովհետև խաբված, թալանված, ցեղասպանության ենթարկված ու ենթարկվող ժողովուրդների հավաքական կամքը միավորվելու է մեկ սարսափազդու բռունցքի մեջ: Դա անխուսափելի գործընթաց է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր