3523 դիտում
10:02 13-10-2020
Ադրբեջան չայցելելու հայտարարությունները պատժամիջոցների հիմք կարող են դառնալ. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Տարբեր երկրներ պաշտոնապես զգուշացնում են իրենց քաղաքացիներին չայցելել Ադրբեջան՝ ահաբեկչական խմբավորումների կողմից առկա սպառնալիքի հետ կապված: Մասնավորաբար, նման հայտարարություններ արել են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպանատները, այլ երկրներ ևս պաշտոնական մակարդակով անդրադարձել են Ադրբեջանում ահաբեկչական խմբավորումների խնդրին: Անդրադառնալով նմանաբնույթ հայտարարություններին՝ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը «Փաստի» հետ զրույցում նշեց. «Այստեղ պետք է հստակեցնել, թե մասնավորապես նշված երկու երկրներն ի՞նչ են հասկանում ահաբեկիչներ հասկացության տակ: Ինչ-որ տեղ կա հերթապահ հայտարարություն, որն ունի կիրառական նշանակություն: Այսինքն, գուցե ապագայի համար ինչ-որ հիմքեր են ստեղծում:
Սովորաբար, սկզբից լինում են հայտարարություններ, օրինակ՝ տարածաշրջանում ահաբեկիչների առկայության մասին: Հետո, երբ այդ ահաբեկիչների դեմ ինչ-որ գործողություններ իրականացնելու առումով պատեհ առիթ է ստեղծվում կամ իրավիճակն է այդպես թելադրում, այդ հայտարարությունները հիմք են հանդիսանում ինչ-որ գործողություններ սկսելու համար: Այնուամենայնիվ, խմբավորումների հստակ անուններ չեն տրվում, ահաբեկչության վտանգի մասին լղոզված է խոսվում:
Ի տարբերութուն ՌԴ-ի, Ֆրանսիայի, վերոնշյալ երկրների պարագայում ամեն ինչ մի քիչ լղոզված էր: Բայց չեմ բացառում, որ հետագայում, զարգացումների այս կամ այն սցենարի պարագայում, դա կարող է հիմք հանդիսանալ հակաահաբեկչական գործողությունների համար, որոնց կմասնակցեն նաև ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան: Թեպետ հայտարարությունները լղոզված են, բայց ապագայում հակաահաբեկչական գործողություններ անելու, ինչ-ինչ պատժամիջոցներ կիրառելու հիմք կարող են դառնալ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1066 դիտում
14:49 02-05-2014
Թուրք-ամերիկյան պայմանագիրը կարող է հիմք դառնալ Գյուլենի արտահանձման համար
7252 դիտում
09:51 07-11-2017
Առաջարկվող 15 մլրդ ներդրումները կարող են դառնալ կոալիցիոն գործընկերության հիմք. «Ժամանակ»
Այս բաժնից
1360 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1300 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7753 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով