211652_close_icon
views-count1036 դիտում article-date 14:49 02-05-2014

Թուրք-ամերիկյան պայմանագիրը կարող է հիմք դառնալ Գյուլենի արտահանձման համար

Թուրքիան ԱՄՆ-ից կպահանջի արտահանձնել գյուլենական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենին՝ հիմնվելով 1980 թվականի նոյեմբերի 5-ին կնքված պայանագրի վրա, գրում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=8&cur_news=669]Ermenihaber.am[/url] կայքը՝ հղում անելով թուրքական «Սաբահ» թերթը: Արտահանձման պահանջի մեջ կներառվեն նաև Անկարայի գլխավոր դատախազության կողմից «իշխանափոխության փորձ անելու» և «խմբավորում ստեղծելու» մեղադրանքով Գյուլենի նկատմամբ բացված հետաքննությունների մանրամասները: ԱՄՆ օրենքների համաձայն՝ հանցավոր խմբավորում հիմնելը կամ դրան անդամակցելը բավարար պատճառներ են երկրից արտաքսման համար: Արտահանձման համար կարևոր դերակատարում կարող է ունենալ տվյալն անձնավորության ներկայության կամ գործողությունների բացասական ազդեցությունը ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վրա: Հիշեցնենք, որ Ֆեթուլլահ Գյուլենը 1999 թվականից բնակվում է ԱՄՆ-ում: Թուրքիայի 1997 թվականի փետրվարի 28-ի ռազմական հեղաշրջումից հետո իսլամական այս ազդեցկ գործչի նկատմամբ սկսվեց քրեական հետապնդում, որի պատճառով էլ նա ստիպված եղավ տեղափոխվել ԱՄՆ: Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=8&cur_news=669]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր