Առաջարկվող 15 մլրդ ներդրումները կարող են դառնալ կոալիցիոն գործընկերության հիմք. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) կարծում է, որ պետք է լուրջ ուշադրություն դարձվի Գագիկ Ծառուկյանի կողմից առաջարկվող 15 մլրդ ներդրումներին, և դրա համար պետք է ստեղծվի համապատասխան միջավայր:
«Եթե ՀՀԿ-ն հասկանա 15 մլրդ ներդրման անհրաժեշտությունը, ապա դրանից կօգտվի, այն նույնպես կարող է դառնալ կոալիցիոն գործընկերության հիմքը: Ցանկացած ուժ իր ծրագրերն իրագործելու համար պետք է ձգտի իշխանության»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց Հակոբյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]