211652_close_icon
views-count144359 դիտում article-date 23:11 11-10-2020

Հադրութի հաշմանդամ տղային մի քանի տեղից՝ կրծքից, որովայնից գնդակահարել են, նաև կրակել ձեռքի ափին, երբ ափը բարձրացրել է՝ ցույց տալու, որ անզեն է. նոր մանրամասներ. Aravot.am

«Մենք կանգնած ենք հումանիտար աղետի առջև, քանի որ ե՛ւ Ստեփանակերտում, ե՛ւ մնացյալ բնակավայրերում մենք ունենք հազարավոր, եթե ոչ տասնյակ հազարավոր չպայթած պայթուցիկ նյութեր, որոնք երկար տարիներ կարող են վտանգել քաղաքացիական բնակչության և հատկապես երեխաների կյանքն ու առողջությունը»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը: Սա շատ ցավոտ ու կարևոր հարց է, Արտակ Բեգլարյանն ինքը 6 տարեկանում վիրավորվել է ադրբեջանական ականի պայթյունից՝ պատերազմից հետո՝ 95-ին ու կորցրել տեսողությունը. «Ինձ նման հարյուրավոր երեխաներ կորցրել են կա՛մ իրենց կյանքը, կա՛մ առողջությունը և ոչ միայն երեխաներ: Սա միտումնավոր են օգտագործում խիտ բնակեցված շրջաններում»: Արտակ Բեգլարյանը նշեց ադրբեջանցիների հայատյացության մասին, որը նրանց մեջ սերմանում են դեռ մանկապարտեզից: Նա իրենց հարազատ լեզվով որակեց եկեղեցիների թիրախավորման զազրելի արարքը՝ «դա հարամ է», հայտնում է [url=https://www.aravot.am/2020/10/11/1142568/?fbclid=IwAR3jpGwwcCytn4tbJ6X1_dFgm8N8-faCfPS-UOKBwmb_O_E9p11BFkCsJVs]Aravot.am[/url]-ը:

Նմանատիպ նյութեր