211652_close_icon
views-count44823 դիտում article-date 23:00 11-10-2020

Հայ զինվորները աղոթքով են մեկնում առաջնագիծ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցախյան ազատամարտին մասնակցող մեր բոլոր զինվորների, սպաների, հրամանատարների համար հավատքն առ Աստված նրանց ուժ ու կորով է տալիս առաջնագիծ մեկնելիս: Մեր զինվորները մինչև առաջնագիծ մեկնելը պարտադիր այցելում են եկեղեցի և «Հայր մեր» տերունական աղոթքով Աստծո օրհնությունը խնդրում: Սա մեր հազարամյա պատմության մեջ՝ դարերից եկող ավանդույթ է, որը սրբորեն պահպանվում է: Թուրք-ադրբեջանական հրոսակախմբերը շատ լավ հասկանում են, թե հավատքը ինչպիսի նշանակություն ունի մեր զինվորի համար, այդ իսկ պատճառով թիրախավորում են հայկական եկեղեցիները, մասնավորապես՝ թշնամին հրթիռակոծել և վնասել է Շուշիի Սբ. Ղազանչեցոց եկեղեցին: Ներկայացնում ենք տեսանյութ, թե ինչպես են մեր հերոս, առյուծ ու արծիվ զինվորները 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ եկեղեցում Տերունական աղոթքով ճանապարհվում առաջնագիծ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 210+
210+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր