211652_close_icon
views-count77469 դիտում article-date 21:02 11-10-2020

Խոշոր ու ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Opel-ն ու ՎԱԶ-21015-ը. կա 1 զոհ, 5 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում, Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են Opel և ՎԱԶ-21015 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն, ճանապարհին վիրավորներից մեկը՝ գիտակցության չգալով, մահացել է: Օպերատիվ են գործել Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վարդենիսի թիվ 34 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր ժամանել են 1 մարտական հաշվարկով: Մահացածին և վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարներն ու քաղաքացիները և օպերատիվ են գործել նաև Վարդենիսի հիվանդանոցի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Դեպքի վայրում հավաքվածները [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի թղթակցին ասել են, որ վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանը: Օպերատիվորեն ժամանել են նաև նույն վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանելու քննչական խումբը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը: Վիրավորներից 2-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+

Նմանատիպ նյութեր